Շնորհավոր Հունիսի 1-ը
01 հունիս 2023

Ի՞նչ է անկեղծությունը: Դա ամենասովորական մանկական ժպիտն է: Երեխաների հետ աշխատող մեր թիմի բախտն, ինչպես ասում են, բերել է, մենք ամեն օր ենք տեսնում այդ անկեղծությունը, բայց այսօր անկեղծության ու ժպիտների մի մեծ փունջ ենք ունեցել` Հեփի Հաուսի արտիստների օգնությամբ:
 

Փոքրիկներն ամենաիսկական տոնական շոուի են մասնակցել` երգ ու պարով, խաղերով, փափուկ-տաքուկ արջուկի հետ լուսանկարներով, իսկ ամենավերջում էլ` փուչիկային կերպարներով, որոնք շատ արագ ու թեթեւ պատրաստում էր խաղավար Արմանը: Փոքրիկների հրճվանքն ու ուրախությունն, իսկապես, անսահման էին, ծնողներինն էլ` ոչ պակաս:
 

Շնորհավորում ենք բոլոր մանուկներին` հունիսի 1-ի առիթով, խոստովանում, որ առողջության նրանց իրավունքի համար նվիրյալ մեր բժիշկներն աշխատում են ամեն օր ու ժամ: Դա առաքելություն է` հանուն փոքրիկների առողջ, խաղաղ, անվտանգ, լուսավոր ներկայի ու ապագայի: Շնորհակալություն, սիրելի մանկաբույժներ եւ կրկին շնորհավոր, մեր երջանկություն-երեխաներ:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ