Ճամփորդիր առանց COVID-19

«Արաբկիր» բժշկական համալիրի լաբորատոր ծառայությունն ընդգրկված է «Ճամփորդիր առանց COVID-19» ծրագրում: Եթե Դուք ներբեռնել եք համապատասխան բջջային հավելվածն ու  անձնագրով եկել «Արաբկիրի» լաբորատորիա` ՊՇՌ թեստ հանձնելու, անմիջապես կստանաք  QR կոդն ու թեստի պատասխանը կարտացոլվի հավելվածում: 

 

Ուշադրություն, եթե Ձեր ՊՇՌ թեստի պատասխանը դրական լինի, այսինքն հետազոտվող նմուշում հայտնաբերվի COVID-19-ի հարուցիչը, QR կոդը ստանալու է կարմիր գունավորում, ինչը կնշանակի, որ չեք կարող գնալ այլ երկիր: Թեստի բացասական արդյունքի դեպքում QR կոդը կլինի կանաչ, ինչը կնշանակի` կարող եք հանգիստ երթևեկել։

 

Նմուշառումը պետք է կատարվի թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ: Սահմանը հատելիս Ձեզանից կպահանջվի ընդամենը ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ