Հեռախոս
015 400 300 /11 96/
Առաքելյան Սաթենիկ Ռուդիկի
Սուրդոթերապիստ, լոգոպեդ

Ծննդյան տարեթիվ
18.07.1986թ.


Կրթություն
2003-2008թթ.   Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան


Աշխատանքային գործունեություն
2008թ-ից   «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ սուրդոլոգիական ծառայության սուրդոմանկավարժ, լոգոպեդ
2020թ-ից   Լոգոպեդների Հայկական Ասոցիացիայի անդամ

Վերապատրաստումներ
2008թ.   Լսողության խանգարում ունեցող երեխաների զարգացման ցերեկային կենտրոն, սուրդոմանկավարժական դասընթաց, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ, Հայաստան
2017թ.   Աուտիզմ ունեցող երեխաների կրթական կարիքների գնահատման ընթացակարգը, աուտիզմ ունեցող երեխաների հետ աշխատանքում կիրառվող արդյունավետ տեխնիկաները, օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը կրթության մեջ
2023թ.   Լոգոպեդը որպես միջդիսցիպլինար և վերականգնողական թիմի անդամ բժշկա-սոցիալական ոլորտում, գիտաժողով, Հայաստան


Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն


Ընտանեկան կարգավիճակ
Ամուսնացած, երկու երեխա

Կիսվել Facebook-ում
Մեդիա
Դեպի դպրոց` խոսքի զարգացման կենտրոնից
Ուրախ հանդեսով է ավարտվել Լսողական խնդիրներ ունեցող երեխաների Խոսքի զանգացման կենտրոնի այս տարվա շրջանը եւս: Երեխաներն իրենց 8 ընկերներին ճանապարհել են հանրակրթական դպրոցներ, եւ կարեւորը` զարգացած խոսքով, ինչն անգնահատելի նշանակություն ունի նրանց հետագա ուսումնական ընթացքի եւ, ընդհանրապես, կյանքի համար:   Եթե հասարակության շատ քիչ, կարելի է ասել` հատուկենտ ներկայացուցիչներ են, որ գիտեն ժեստերի լեզու, որով հաղորդակցվում են խուլ եւ խոր ծանրալսությամբ մարդիկ, ուրեմն առավել քան առաջնային է դառնում այս երեխաների խոսքի զարգացումը, ինչին էլ ուղղված են «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագիտական թիմի ջանքերը: Երեխաների համար այստեղ, նախեւառաջ, լսողական ճիշտ սարքեր են ընտրվում եւ հարմարեցվում դրանք` ըստ լսողության աստիճանի եւ անհատական կարիքի: Դրան զուգահեռ կազմակերպվում են սուրդոթերապիստների հետ խորհրդատվական հանդիպումները, մի փոքր ավելի ուշ` կանոկակարգված պարապմունքները` երկու օր անհատական եւ երկու օր խմբակային-երաժշտական ժամանակացույցով: Այսպիսով, մեր փոքրիկները սկսում են սովորել ամենավաղ տարիքից` հաճախելով պարապմունքների, զգալով պատասխանատվություն եւ դառնալով ավելի կազմակերպված ու ինքնուրույն: Դա նկատում են նրանց դպրոցում ընդունող ուսուցիչները:   Բարի երթ ենք մաղթում, հետաքրքիր եւ հաճելի ճամփորդություն դպրոցում, մեր սիրելիներ: