Բաժանմունքը իրականացնում է 1-ից 18 տարեկան երեխաների ընդունելություն ինչպես Երևան քաղաքից և Հայաստանի տարբեր շրջաններից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղից և այլ երկրներից:
Հիվանդների հոսպիտալացումը կատարվում է ինչպես անհետաձգելի դեպքերում, այնպես էլ պլանային կարգով /պացինետներ, որոնց նախկինում հետազոտել են բաժանմունքի բժիշկները, ինչպես նաև այլ բաժանմունքներից տեղափոխված պացիենտներ/:
Բաժանմունքում կա 20 մահճակալ:
Ծառայությունը ապահովում է երեխաների հոսպիտալացումը հետևյալ ախտորոշումներով.
- Ֆիզիկական զարգացման համապղում
- Բ12 վիտամինի դեֆիցիտ, երկաթ-դեֆիցիտային սակավարյունություն
- Սրտի հիվանդություններ` դեկոմպենսացիայի շրջանում /միոկարդիտներ, պերիկարդիտներ, կարդիոմիոպատիայի, ռիթմի խանգարումներ/
- Արտերիալ հիպերտենզիա
- Պարբերական հիվանդություն
- Անբացատրելի տենդ
- Գաստրոէնտերոլոգիական հիվանդություններ, լյարդի հիվանդություններ
- Սննդակարգի խանգարումներ, այդ թվում` մենտալ անորեքսիա
Տարվա ընթացքում բաժանմունքում հոսպիտալացվում են 1000 ից ավելի երեխաներ:
Բոլոր երեխաները հոսպիտալացվում են ծնողի հետ` անկախ տարիքից:
Բաժանմունքն ունի 11 հիվանդասենյակ` առանձին սանհայգույցով, սառնարանով, հեռուստացույցով: Յուրաքանչյուր սենյակում բուժում է ստանում երկուսից ոչ ավել պացիենտ: Երկու հիվանդասենյակ կահավորված է թթվածնային մատակարարմամբ:
Բաժանմունքը սերտ համագործակցում է բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի և Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության թիվ 2 ամբիոնի հետ:
Բաժանմունքը կրթական բազա է հանդիսանում Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողների, ինչպես նաև Առողջության Ազգային Ինստիտուտում վերապատրաստվող բժիշկների համար:
Բաժանմունքի աշխատանքների արդյունքները պարբերաբար հրապարակվում են գիտական պարբերականներում
և ներկայացվում են միջազգային համաժողովներում: