Համագործակցություն և զարգացում
Համագործակցություն և զարգացում

«Արաբկիր» ԲՀ-ի մինչև մեկ տարեկանների բաժանմունքի գործունեության համար, հատկապես վերջին տասնամյակներում, որպես օրինակ է ծառայում Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի համանման բաժանմունքը: Արդեն սովորություն դարձած և տարիներով ամրապնդված շվեյցարացի գործընկերների ամենամյա այցերը, նրանց հետ համատեղ համայցերը, բարդ կլինիկական դեպքերի քննարկումները և մասնագիտական փորձի փոխանակումը նպաստում են արդի բժշկության հետ համընթաց քայլելուն։ Բաժանմունքի բժիշկները մասնակցել են տարբեր միջազգային կոնֆերանսների, ինչպիսիք են Ավստրիայի OMI ամենամյա սեմինարները, Excellence in Pediatrics-ը, Europediatrics-ը: Բաժանմունքն ակտիվորեն մասնակցում է նաև կլինիկական օրդինատորների և բուժքույրերի կրթության և վերապատրաստման գործընթացներին: