Ախտորոշման մեթոդներ

Սրտաբանական խնդիրների ախտորոշման և բուժման համար հարկավոր է կատարել. 


Էխոսրտագրություն, որը ցույց է տալիս սրտի և մագիստրալ անոթնորի անատոմիական կառուցվածքը, ինչպես նաև փականային համակարգի առանձնահատկությունները: Դոպլեր հետազոտության միջոցով  ախտորոշում են պաթոլոգիկ հոսքերը, կորոնար զարկերակների ախտահարումը, ինչպես նաև բնածին և ձեռքբերովի թոքային հիպերտենզիան:  Էլեկտրոսրտագրությունը հնարավորություն է տալիս ախտորոշել սրտի ռիթմի խանգարումները, ժառանգական սինդրոմները, տարիքային  անցողիկ առիթմիաները, ինչպես նաև ռիթմի` դեղորայքով հարուցված շեղումները: Էլեկտրոսրտագրությունը հանդիսանում է պարտադիր հետազոտություն մեկից ավել անգամ ուշագնացություն (սինկոպե) ունեցող երեխայի համար:
 

«Արաբկիր» ԲՀ-ում առկա են զարկերակային ճնշման 24-ժամյա մոնիթորինգի սարքեր, որոնք հնարավորություն են տալիս տարիքային տարբեր խմբերի երեխաների մոտ ճշգրիտ գրանցել զարկերակային ճնշման միջինացված ցուցանիշները` ինչպես ֆիզիկական ակտիվության, այնպես էլ քնի ժամանակ: