Գաստրոէնտերոլոգիական ծառայությունից պացիենտները ստացիոնար բուժման համար հոսպիտալացվում են հիմնականում ընդհանուր մանկաբուժական բաժանմունքում, որտեղ ծառայության ղեկավար, պրոֆեսոր Գայանե Ամարյանը շաբաթական երեք անգամ համայցներ է կատարում: Ծառայության մանկական գաստրոէնտերոլոգներ Տաթևիկ Շահինյանը և Սիրանուշ Փաշինյանը բաժանմունքի բուժող բժիշկներից են, որոնք վարում են այդ պացիենտներին: