Լաբորատոր ախտորոշիչ ծառայություն
Լաբորատոր ախտորոշիչ ծառայություն

«Արաբկիր» բժշկական համալիրի  լաբորատոր ծառայությունը բաղկացած է կլինիկական, կենսաքիմիական, իմունաբանական վիրուսաբանական, մանրէաբանական եւ նորածնային սքրինինգային բաժիններից, որտեղ իրականացվում են տարբեր հետազոտություններ։

 

Հիմանդրումից մինչ օրս լաբորատորիան համալրվել է արտասահմանյան հայտնի ընկերությունների՝ Roche, Sysmex, Stago, Perkin Elmer  ժամանակակից  սարքավորումներով՝ դառնալով հանրապետության առաջատար լաբորատորիաներից մեկը։

Հետազոտությունների որակի արտաքին եւ ներքին վերահսկումը լաբորատորիային գործունեության կարեւոր բաղկացուցիչ մասն է։ ,Արաբկիրե բժշկական համալիրի  լաբորատորիան 2013թ․ մասնակցում է  RIQAS (RANDOX International Quality Assessment Scheme) որակի գնահատման միջազգային ծրագրին։

 

Հետազոտություններն իրականացվում են հիվանդանոցում բուժվող դիսպանսեր հսկողության տակ գտնվող ինչպես նաեւ ամբուլատոր կարգով դիմող պացիենտների համար։ Լաբորատորիայում իրականացվող բոլոր ծառայություններից կարող է օգտվել յուրաքանչյուր ուղեգրված կամ առանձ ուղեգիր անձ՝ առանց որեւէ տարիքային կամ այլ սահմանափակումների։ 

Առավոտյան 9:00-ից մինչեւ 21:00 լաբորատոր բոլոր հետազոտությունները հասանելի են ,Տնային կանչե ծառայության միջոցով։ 

Կապ մեզ հետ

 

 
Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
Կիսվել Facebook-ում