Ուլտրաձայնային հետազոտություն
Ուլտրաձայնային հետազոտություն

 

Ճառագայթային ախտորոշիչ ծառայությունը հագեցած է համաշխարհային ճանաչում ունեցող Siemens, Toshiba, Medison ընկերությունների ուլտրաձայնային սարքավորումներով: Մեկ կոմպակտ սարք մշտապես գտնվում է բժշկական համալիրի վիրահատական բաժանմունքում (կիրառվում է վիրասրահներում, ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակներում և փոխպատվաստումային հիվանդասենյակներում): Բոլոր սարքավորումները հագեցած են գունավոր դոպլեր-դուպլեքս սքանավորման ծրագրերով, ունեն մի քանի տվիչներ՝  ներառյալ սրտաբանական և նեյրոսոնոգրաֆիա իրականացնելու համար նախատեսված տվիչներ (մինչև մեկ տարեկան երեխաների ուղեղի հետազոտումը գանգի բաց` մեծ գաղթունի միջոցով): Ուլտրաձայնային ծառայությունում իրականացվում են 

  • որովայնի խոռոչի,
  • հետորովայնամզային տարածության,
  • փոքր կոնքի,
  • պարանոցի,
  • փափուկ հյուսվածքների,
  • կրծքագեղձի,
  • վերին և ստորին վերջույթների անոթների դոպլեր հետազոտություններ: