Ռենտգեն հետազոտություն
Ռենտգեն հետազոտություն

 

Ռենտգեն ծառայությունում իրականացվում են կրծքավանդակի օրգանների,
վերին և ստորին վերջույթների (ոսկրեր, հոդեր), կոնքի, ողնաշարի, գանգի, քիթըմպանի, քթի հարակից խոռոչների ստանդարտ ռենտգենաբանական հետազոտություններ, մինչև 18 տարեկան երեխաների ստամոքսաղիքային ուղու կոնտրաստ հետազոտություն. (կերակրափողի, ստամոքսի, բարակ և հաստ աղիների դինամիկ հետազոտություն, իրիգոսկոպիա, իրիգոգրաֆիա, կոլոստոգրաֆիա, ֆիստուլոգրաֆիա): Բոլոր տարիքային խմբերի հիվանդների համար իրականացվում են միզային համակարգի կոնտրաստ հետազոտություններ՝ միկցիոն ցիստոուրետրոգրաֆիա, ռետրոգրադ ուրետրոցիստոգրաֆիա, էպիցիստոուրետրոգրաֆիա, ցիստոգրաֆիա` միզապարկի աղիքային ֆրագմենտով աուգմենտացիայից հետո, անտեգրադ պիելոգրաֆիա (նեֆրոստոգրաֆիա), ռետրոգրադ պիելոգրաֆիա (ընդհանուր անզգայացմամբ՝ ուրոլոգների հետ համատեղ), ներերակային էքսկրետոր ուրոգրաֆիա:Ծառայությունը հագեցած է Siemens ընկերության ռենտգեն սարքով՝ թվային հավելվածով, ինչպես նաև Toshiba ընկերության համակարգչային շերտագրության սարքով: