Դպրոցահասակ երեխաների և դեռահասների առողջություն: Առողջ ապրելակերպ:

Դեռահասների առողջության բարելավման ծրագիր, 2005թ-ից առ այսօր

ԵԴԱԻ-ն մասնակցել է «Դեռահասներին/երիտասարդներին բարյացկամ առողջապահական ծառայությունների» (ԴԲԱԾ) հայեցակարգի մշակմանը` ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և «Հանուն ընտանիքի առողջության» ՀԿ-ի հետ: Իրականացվել են համատեղ գործողություններ և միջոցառումներ քաղաքականություն մշակողների, առողջապահության և կրթության ոլորտի մասնագետների հետ, բնակչության իրազեկում, կրթական և լուսավորչական նյութերի մշակում` բուժանձնակազմի և երիտասարդների համար դեռահասների առողջությանը վերաբերող խնդիրների շուրջ, ԱՀԿ-ի «Դեռահասների առողջություն» կողմնորոշիչ ծրագրի տեղայնացում և բուժանձնակազմի վերապատրաստում, ԴԲԱԾ ստանդարտների և չափորոշիչների մշակում, դեռահասների առողջությանը վերաբերող օրենսդրության վերլուծություն, Ազգային ժողովում անց են կացվել երիտասարդների առողջության խնդիրների մասին լսումներ:

 

2010թ-ին ԵԴԱԻ-ն մասնակցել է ոլորտի ուսումասիրման և գնահատման աշխատանքներին` իրականցված միջազգային փորձագետի կողմից: Անցկացված հետազոտության արդյունքները արտացոլված են «Հայաստանում դպրոցահասակ երեխաների և դեռահասների համար առողջապահական ծառայությունների ուժեղացում» զեկույցում, որտեղ զետեղվել են ոլորտի զարգացման հեռանկարները և առաջարկները:
 

2006թ-ին Ջինիշյան հիշատակի հիմնադրամի և Երեխաների առողջության պահպանման ասոցիացիայի հետ իրականացվել է «Դեռահասներին բարյացկամ ծառայությունների ստեղծում Արմավիրի և Կոտայքի տարաժաշրջանների քոլեջներում» ծրագիրը: Ծրագրի նպատակն էր Արմավիրի և Կոտայքի տարածաշրջանների քոլեջների ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսումը և սեռական ու վերարտադրողական առողջության խնդիրների կանխարգելումը:
 

2013թ-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ իրականացվել է «Հատուկ կարիքներ ունեցող դեռահասների վերարտարդողական առողջության իրազեկության բարձրացում» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում իրականացվել են դասընթացներ Ապարան ամառային ճամբարում գտնվող հատուկ կարիքներ ունեցող դեռահասների հետ, Y-Peer ազգային համացանցի հետ համատեղ: Երևանի 2 դպրոցներում անցկացվել են սեմինարներ ծնողների, ուսուցիչների և աշակերտների հետ, պատրաստվել են տեղեկատվական նյութեր ուսուցիչների, ծնողների և աշակերտների համար:
 

2012-2014 թթ-ին իրականացվել է «Դեռահասների բարյացկամ առողջապահական, հոգեբանասոցիալական ինտեգրացված ծառայությունների պիլոտային մոդելի ներկայացում Երևանում և մարզերում» ծրագիրը` ՀՀ ԱՆ, ԿԳՆ, ԱՍՀՆ հետ համատեղ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրի նպատակն էր` հզորացնել դպրոցականներին տրամադրվող ծառայությունները, բարելավել դեռահասների ֆիզիկական և հոգեկան առողջությունը, խրախուսել առողջ ապրելակերպը: Հստակեցվել են ներգրավված անձնակազմի աշխատանքային նկարագրերը, աշխատանք է կատարվել թիրախային դպրոցների անձնակազմի, աշակերտական և ծնողական խորհրդի հետ, բացահայտվել են առողջական և հոգեբանասոցիալական խնդիրներ ունեցող երեխաներ: Դպրոցների անձնակազմը համագործակցել է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում գտնվող ԴԲԱԾ հետ` բացահայտելով և ըստ անհրաժեշտության ուղեգրելով աշակերտներին մասնագիտական խորհրդատվության:

 

Teenslive.am. առաջին  հայալեզու տեղեկատվական պորտալ դեռահասների և երիտասարդների համար
 

2017թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի հետ համագործակցությամբ ՅՈՒԷՆԷՅԴՍ-ի տեխնիկական օգնության ռեգիոնալ ծրագրի շրջանակներում ստեղծվել է Teenslive․am տեղեկատվական հարթակը դեռահասների և երիտասարդների համար. ժամանակակից հավաստի տեղեկատվություն, թեմատիկ հոդվածներ, հետաքրքիր նորություններ, հարցուպատասխան, խորհուրդներ, օգտակար ռեսուրսներ` առողջություն, հաղորդակցություն, սեր և հարաբերություններ և այլ թեմաներով: Գործում են նաև TeensliveArmenia խմբեր ֆեյսբուքում, ինստագրամում և այլ սոցիալական ցանցերում:

ԵԴԱԻ-ն ակտիվորեն մասնակցում է առողջ ապրելակերպի քարոզման աշխատանքներին, անցկացնում սեմինարներ դեռահասների, բուժաշխատողների և ուսուցիչների համար, մշակում և տարածում կրթական նյութեր: 
 

2015-2016թթ-ին վերանայվել և լրամշակվել են 8-9-րդ և 10-11-րդ դասարաններում անցկացվող «Առողջ ապրելակերպ» դասընթացը վարող ուսուցիչների ձեռնարկները: Դրանք հաստատել է ԿԳՆ-ն: Ձեռնարկները վերահրատարակվել են 2018թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ:

2018-2019թթ-ին Կրթության ազգային ինստիտուտի հետ համագործակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ԿՏՏԻ աջակցությամբ, իրականացվել են «Առողջ ապրելակերպ» դասընթացի ուսուցիչների վերապատրաստումներ Երևանում և 3 մարզերում:
2019թ-ին իրականացվել է դասընթացի մշտադիտարկում Երևանի ընտրված դպրոցներում, որի արդյունքները ներկայացվել են կլոր սեղանին` դպրոցների տնօրեններին և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին:  Անցկացվել են գործնական վերապատրաստման խորացված դասընթացներ Երևանի «Առողջ ապրելակերպ» դասավանդող ուսուցիչների համար, նաև դպրոցական բուժքույրերի վերապատրաստում` ուսումնական ծրագրի մեթոդաբանության հարցերի շուրջ:
ԵԴԱԻ մասնագետները ներգրավված են «Առողջ ապրելակերպի» պետական կրթական չափորոշիչների, ուսուցողական ծրագրերի և ուսուցիչների համար նյութերի մշակման աշխատանքներում:


2019թ-ին UNESCO-ի և UNAIDS-ի աջակցությամբ ստեղծվել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին 3 կարճամետրաժ ֆիլմեր /տեսաֆիլմ 1, տեսաֆիլմ 2, տեսաֆիլմ 3/` ուղղված դեռահասներին և երիտասարդներին:
 

Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի իրագործրած NCD Child նախաձեռնության շրջանակներում 2018թ-ին իրականացվել են մանկաբույժների իրազեկման և թիրախային դպրոցներում առողջ ապրելակերպի քարոզման աշխատանքներ` քրոնիկ ոչ վարակային հիվանդությունների կանխարգելման նպատակով:
Հաշվի առնելով այն, որ կանխարգելիչ միջոցառումները դպրոցականների շրջանում նպաստում են ապագա մեծահասակների քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը` անց են կացվել աշակերտական մի շարք միջոցառումներ:

Ֆայլեր
Կիսվել Facebook-ում