Համագործակցություն
Համագործակցություն

Մենք սերտորեն համագործակցում ենք հետևյալ կազմակերպությունների հետ.

  • «Կյանքի ճանապարհ» բարեգործական հիմնադրամ. «Կյանքի Ճանապարհ» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է էպիլեպսիա և այլ նյարդաբանական խանգարումներ ունեցող անձանց աջակցելու նպատակով։ Հիմնադրամը օգնում է երեխաներին ձեռք բերել հակացնցումային դեղորայք, որը հասանելի չէ Հայաստանում, իրականացնել թանկարժեք ախտորոշիչ հետազոտություններ Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս, ինչպես նաև ախտորոշման հաստատման նպատակով կատարել գենետիկական հետազոտություններ։   
  • Հովարդ Կարագյոզյան հիշատակի ընկերություն, ԱՄՆ. Այս ընկերությունը իրականացնում է բժշկական, կրթական, բնակարանային և սոցիալական ոլորտի բազմապիսի ծրագրեր։ Այն ֆինանսավորում է սրտի արատներով ծնված երեխաների կենսական նշանակություն ունեցող վիրահատություններ և երեխաներին տրամադրում է անվասայլակներ, լսողական ապարատներ, էպիլեպսիայով հիվանդ երեխաներին ապահովում է դեղորայքով։ Այսօր հազարավոր երեխաներ շնորհիվ ընկերության ստանում են անվճար դեղորայք։
  • Կալիֆորնիայի հայ-ամերիկյան բժշկական կազմակերպություն, ԱՄՆ. Այս ընկերությունը հանդիսանում է աշխարհում հայկական ծագում ունեցող բուժաշխատողների խոշորագույն բժշկական կազմակերպություն։ 2003 թ-ի հունվարից շնորհիվ բժիշկ Արմեն Չերիկի և բժիշկ Մարկ Նազարյանի ընկերությունը տրամադրում է ԷԷԳ սարքավորումներ, տեխնիկական պարագաներ, գրքեր և դեղորայք։ Այսօր հազարավոր երեխաներ ստանում են անվճար դեղորայք այս ընկերության շնորհիվ։
  • Ցյուրիխի մանկական համալսարանական կլինիկա, Շվեյցարիա. Ավելի քան 30 տարվա պատմություն ունեցող այս գործընկերությունը հնարավորություն է տալիս խնդրահարույց կլինիկական դեպքերը քննարկել աշխարհահռչակ փորձագետների հետ։ Ավանդաբար տարին երկու անգամ մենք ուրախությամբ ընդունում ենք պրոֆեսոր Օյգեն Բոլտսհաուզերին՝ հիվանդների համար խորհդատվություն իրականացնելու, հետազոտությունների արդյունքները քննարկելու և կրթական դասընթացներ իրականացնելու նպատակով։ Անհրաժեշտության դեպքում հնարավորություն է ընդձեռնվում համալիր լաբորատոր հետազոտութjունների իրականացումը Ցյուրիխի համալսարանական կլինիկայում։
  • Սուրբ Իվան Ռիլսկու համալսարանական հիվանդանոց, Սոֆիա, Բուլղարիա. Վերջին 5 տարիների ընթացքում մենք սերտ համագործակցում ենք նշված հիվանդանոցի  նյարդաբանական և նյարդավիրաբուժական բաժանմունքների հետ։ Բարձր որակավորում ունեցող մասնագետների թիմը՝ բաղկացած էպիլեպտոլոգից, նյարդավիրաբույժից և նեյրոանեսթեզիոլոգից, այցելում են «Արաբկիր» ԲՀ՝ էպիլեպսիայով հիվանդ անձանց բարդ վիրահատությունների իրականացման համար։ Բոլոր դեպքերը մանրամասն քննարկվում և ընտրվում են մինչև խմբի ժամանումը։
  • Լոնդոնի արքայական քոլեջ, Մեծ Բրիտանիա. «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության բաժանմունքը համագործակցում է Լոնդոնի արքայական քոլեջի հետ ՝SYNaPS ծրագրի շրջանակներում: Այս միջազգային ծրագիրը հնարավորություն է տալիս ԼՀՔ-ի միջազգային նյարդաբան-հետազոտողների կողմից հայտնաբերված նյարդաբանական հիվանդություններ (մասնավորապես նախնական փուլում գտնվող հենաշարժիչ համակարգի խնդիրներով, էպիլեպսիայով և այլ նեյրոդեգեներատիվ խնդիրներ) ունեցող հայազգի հիվանդներին՝ անվճար հիմունքներով գենետիկական հետազոտության իրականացում Լոնդոնի լավագույն կլինիկաներում։ Հիվանդների տվյալները նախնական հավաքագրվում են բժիշկների և հետազոտողների կողմից և հետզհետե ներառվում SYNaPS-ի և IPDGC-ի հայաստանյան ցանցում: