Մաշկաբանական ծառայություն
Մաշկաբանական ծառայություն

Մաշկաբանական խնդիրների մեծամասնության դեպքում բուժումն ու ախտորոշումն իրականացվում են արտահիվանդանոցային պայմաններում: 
Բացի խորհրդատվություններից, մաշկաբանները կատարում են նաև որոշակի միջամտություններ` հատուկ նախատեսված միջամտության սենյակում: 
«Արաբկիր» ԲՀ-ում կատարվում են հետևյալ միջամտությունները՝ մոլյուսկների, գորտնուկների և այլ բարորակ նորագոյացությունների հեռացում տարբեր եղանակներով՝ կյուրետաժ, էլեկտրոկոագուլյացիա, կրիոթերապիա, լազեր: Հեռացման եղանակը ընտրում է մաշկաբանը` կախված գոյացության տեղակայումից, քանակից, երեխայի տարիքից, և այլն: 

 

Կատարվում է նաև մաշկի ախտորոշիչ punch բիոպսիա, տեղային անզգայացման տակ:
Երբ ախտորոշումը հնարավոր չէ դնել կլինիկորեն և լաբորատոր հետազոտությունների հիման վրա, ցուցված է կատարել մաշկի բիոպսիա` հետագա հյուսվածաբանական հետազոտությամբ:
 

Արտահիվանդանոցային ծառայությունից կարող են օգտվել նաև մեծահասակները:


Արաբկիր + մասնաշենքում իրականացվում է նաև լազերային և էսթետիկ բուժում: 


Անհրաժեշտության դեպքում ախտորոշումը և բուժումը կատարվում է հիվանդանոցային պայմաններում: 
Արաբկիր ԲԿ-ն լինելով բազմապրոֆիլ մանկական հիվանդանոց, հնարավորություն է տալիս կատարել տարբեր նեղ մասնագետների խորհրդատվություններ և հիվանդի վարումը իրականացնել թիմային: 
 

Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
Կիսվել Facebook-ում